Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ծածանվեց նաև հայոց եռագույնը: Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը, չուներ հավասարը և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Եզրափակիչ մենամարտում Անուշի մրցակիցը իտալուհի Իրմա Տեստան էր, ով բավականին բարձրահասակ էր և ավելի քան 20 սանտիմետրով գերազանցում էր հայ մարզուհուն: Այնուհանդերձ, մեր բռնցքամարտիկը ճիշտ մարտավարության շնորհիվ զրոյացրեց մրցակցի ֆիզիկական առավելությունը և դարձավ բռնցքամարտի առաջին հայ աշխարհի չեմպիոնուհին:
Տեղեկացնենք, որ աշխարհի առաջնությունում մեդալ էր նվաճել նաև Նարեկ Մանասյանը: 81 կգ քաշային մեր բռնցքամարտիկը արժանացել էր բրոնզե մեդալի:
Հայաստանի հավաքականը Բուլղարիայից Հայաստան կժամանի ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը` Երևանի ժամանակով 01:30-ին: