|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հունգարիայում ավարտվեց բռնցքամարտի աղջիկների Եվրոպայի առաջնությունը: 51 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը վստահ ելույթներով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և կանգնեց պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, ում մեր մարզուհին ոչ մի հնարավորություն չտվեց: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը 2014 թվականին նվաճել էր նաև երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: