|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը: Եզրափակիչում մրցեցին Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Գերմանիայի հավաքականը:
Հանդիպումն անցավ գրեթե հավասար պայքարում: Երկու թիմերն էլ հնարավորություն ունեին հիմնական ժամանակում բացել հաշիվը, սակայն ֆուտբոլիստները չէին կարողանում օգտագործել իրենց պահերը, ինչի արդյունքում խաղը տեղափոխվեց 30 րոպեանոց լրացուցիչ ժամանակ, որտեղ գերմանացիները վճռեցին հանդիպման ելքը: 88-րոպեին փոխարինման մտած Մարիո Գյոթցեն 113-րդ րոպեին գրավեց արգենտինացիների դարպասը, ինչի շնորհիվ գերմանացիները նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: