|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող` բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն արդեն ունի եզրափակիչի մասնակից: 48-51 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակիչում փայլուն հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Ալուա Բալկիբեկովայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Ի դեպ, հայ մարզուհին մրցակցին հաղթեց բացահայտ առավելությամբ:
Կիսաեզրափակիչ մյուս զույգում Իտալիան ներկայացնող Իրմա Տեստան առավելության հասավ թուրք Նարիման Իստիկի նկատմամբ և մեր մարզուհու հետ կպայքարի ոսկե մեդալի համար:
Երեկոյան ռինգ դուրս կգա նաև 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նա կմենամարտի բուլղարացի Բլագով Նայդենովի հետ: