|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Արգենտինացի թենիսիստ Խուան Դել Պորտոն սերբ Յանկո Տիպսարևիչի հետ մրցամարտի արդյունքում (6:4, 6:4) իր կարիերայի 8-րդ տիտղոսը նվաճեց:
ԱՄՆ 2009-ի բաց առաջնության մրցանակից հետո սա թենիսիստի առաջին նվաճումն է:
Հիշեցնենք, որ արգենտինացին համարյա ամբողջ նախորդ մրցաշարը բաց թողեց դաստակի վնասվածքի պատճառով: Այդ իսկ պատճառով հայտնվեց ATP-ի փետրվարի դասակարգման աղյուսակի 5-րդ հարյուրյակում: Սան Խոսեի և Մեմֆիսի կիսաեզրափակիչներից հետո Դել Պորտոն զբաղեցրեց 116-րդ հորիզոնականը, իսկ Դելրեյ-Բիչի հաղթանակը թույլ տվեց նրան ավելիով բարելավել իր դիրքերը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 442 500 դոլար: