|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ քիչ առաջ դիմավորել են հունիսի 14-19-ը Ռումինիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի պատանիների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին:Եվրոպայի չեմպիոնին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակիցները, նրա հարազատները, ընկերները դիմավորել են աղ ու հացով, զուռնա դհոլով, ծափողջյուններով: ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ֆեդերացիաների բաժնի վարիչ Վալերի Հայրիյանն էլ Վ. Ղալայանին է հանձնել դափնեպսակ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Ղալայանն ասել է, որ առաջնությունում ինքն ունեցել է 4 մենամարտ: Մրցակցել է երկու ռումինացու, մեկ լեհի և եզրափակիչ փուլում մեկ չեխի հետ. վերջինիս նա հանդիպել է նաև անցած տարի: