Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղի է ունեցել հետևյալը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել էր, որ Երկիր Մեդիան, որի հեռարձակումը իրականացվում էր Հուսաբեր ՓԲԸ-ի կողմից, այլևս չպետք է օգտագործի հանրապետական սպառման պետական սլոթը և վկայակոչում էր այն հանգամանքը, որ տեղի ունեցած նոր մրցույթի արդյունքներով Երկիր Մեդիան չի հաղթահարել մրցույթի կանոնները, սակայն կա մի հանգամանք, որ անչափ կարևոր է տվյալ գործում, որն էլ հիմք է հանդիսացել վարչական դատարան դիմելու համար։ Այս մասին ասաց իրավաբան Վահե Գրիգորյանը։
«Խնդիրը կայանում էր նրանում, որ Հ2 հեռուստաընկերությունը ժամանակին վիճարկում էր մեկ այլ մրցույթի արդյունք և հայց էր ներկայացրել ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի։ Հայցի առնչությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց, որով արգելված էր մրցույթ հայտարարել պետական սլոթներից մեկի առնչությամբ։ Սրանով պայմանավորված Երկիր Մեդիան դիմել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և վկայակոչելով նույն հենց այդ վերջնական մարմնի նախկինում տված դիրքորոշումը պաշտոնական պարզաբանումը պահանջել էր, հայցել էր թույլատրել Երկիր Մեդիայի հեռարձակումը այնքան ժամանակ, քանի դեռ մեկ պետական սլոթը մնում է ազատ, ընդ որում հենց նույն ՀՌՀ էր հայտնել, որ քանի որ համապետական օգտագործման սլոթները պահվում են հանրային միջոցների հաշվին դրանք չեն կարող չօգտագործվել, քանի որ դուրս է գալիս, որ հանրային ռեսուրսները վատնվում են անիմաստ, մյուս կողմից էլ հեռուստադիտողները զրկվում են տեղեկատվություն ստանալու, տեղեկությունների հրապարակման, տարածման, իրենց ազատությունները իրականացնելու հնարավորություններից։ ՀՌՀ մերժել էր Երկիր Մեդիայի դիմումը, ինչի առնչությամբ գործողության կատարման հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, որի հիմքը կայանում է նրանում, որ մենք պահանջում ենք օրենքի միատեսակ կիրառություն ապահովվել, ինչպես նախորդ դեպքի նկատմամբ ՀՌՀ-ն էր կիրառել, այս դեպքում արդեն մասնավոր դեպքի նկատմամբ, որի առնչությամբ տարածվում են այն նույն կանոնները, որը հենց ՀՌՀ ինքը նախատեսել էր, հայտարարել էր նման դիրքորոշման մասին, ինքն էլ կիրառել էր, ամբողջ հարցը կայանում է սրանում»,-ասաց նա։
Իրավաբանի խոսքով՝ այսօր փաստացի ՀՌՀ և օրենքի անկատարության արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ հանրային միջոցներով պահվող պետական սլոթը ամբողջությամբ դատարկ է և չի օգտագործվում, մյուս կողմից դադարեցվել է Երկիր Մեդիայի հեռարձակումը։
«Խնդիրը կայանում է նրանում, որ այս ստեղծված իրավիճակը, առաջացել է օրենքի թերությունների պատճառով։ Տվյալ դեպքում օրենսդիրը, որը անընդհատ ձգձգում է օրենքի ընդունումը, որը անգամ կարող է հետագա խնդիրները լուծել, անկախ այն հանգամանքի լուծում է «Հուսաբեր ՓԲԸ»-ի խնդիրը, թե՝ ոչ, այստեղ օրենքի անկատարության հետևանքով տնտեսվարողները և հեռուստադիրտողները կրում են լուրջ իրավունքների և ազատությունների մասով վնասներ, փոխանակ օրենսդիր մարմինը և նրա մեծամասնությունը, որ ամեն օր հայտարարում է իր կողմից նախաձեռնված բարեփոխումների մասին հնարավորինս արագ ձեռնամուխ լինի օրենսդրական այդպիսի ակնհայտ խնդիրները վերացնելուն, անընդհատ ձգձգում է օրենքի ընդունման հարցը, ինչի արդյունքում էլ օրենքը մնում է անկատար, դրա պատասխանատվությունը վերջում կրելու է պետությունը, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, եթե անգամ պետությունը, տվյալ դեպքում օրենսդիրը, չի ապահովում այնպիսի իրավական կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան ապահովելու անձի հիմնարար իրավունքները, ազատությունը նրա գործունեության երաշխիքները, ապա վերջում պատասխանատվությունը կրում է հանրապետությունը՝ ի դեմս կառավարության»,- ասաց նա։
Խոսելով քննարկման ձգձգման մասին իրավաբանը նշեց, որ միտում տեսել է այն պահից սկսած, երբ Երկիր Մեդիան առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվեց մի արարքի համար, որը առհասարակ անհարին էր վերագրել Երկիր Մեդիային․
«Մենք այդ ակտը վիճարկեցինք, Առաջին ատյանի դատարանի կողմից, մեր հայցը բավարարվել է, եթե չեմ սխալվում բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարնի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում չենք ստացել, երբ ստանանք պատշաճ կարգով կներկայացնենք մեր տեսակետը պնդելու և այն հերթական անգամ պաշտպանելու համար, բայց իհարկե այստեղ տեսնում եմ միտում, քանի որ «Հուսաբեր ՓԲԸ»-ն իրականացնում է տեղեկատվության ամբողջական ներկայացում և իրականացնում է օբյեկտիվ իրականության լուսավանումը, ապա ակնհայտ է, որ վարչական մարմինների կողմից, այդ թվում բոլոր այն վարչական մարմինների կողմից, այն պետական և տեղական մարմինների կողմից, ովքեր չեն ցանակնում ընդդիմադիր կարծիքի բարձրաձայնում, նրանք փորձում են ամեն ձև հասնել ընդդիմադիր տեսակետների տարածման սահմանափակմանը, ինչն էլ տվյալ դեպքում արտահայտվել է Երկիր Մեդիայի հեռարձակման դադարեցմամբ»,- ավելացրեց նա