կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-14 09:21
Առանց Կատեգորիա

Զրո է արժեքը այն հեղափոխության, որի նպատակը առողջ գաղափարների ու տեսակետների հաղթանակը չէ. Վանյան

Զրո է արժեքը այն հեղափոխության, որի նպատակը առողջ գաղափարների ու տեսակետների հաղթանակը չէ. Վանյան

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրո և թավշյա հեղափոխությունը թևակոխում է մարդկային հարաբերությունների ամենազզվելի մի բնագավառ, որը մի բառով կոչվում է աստառ։ Կարծես թե՝ չէինք ապրում, կարծես առանց այս հիմարությունների երջանիկ լինելու պատճառներ չկային։ Փոխանակ պետություն կառուցելու, տնտեսություն զարգացնելու, սահմաններ լայնացնելու, էկոլոգիայով զբաղվելու, մի ամբողջ ազգ մի վարչապետի պատճառով մի սեռափոխված էակի մասին նկարահանված ֆիլմի գերին է դարձել՝ քիչ չի, այս աղմուկի տակ էլ պատերազմող երկրում ռազմագիտություն են հանում ծրագրերից, Հայոց լեզու՝ Բուհերից ու այսպես շարունակ։

Զրո է արժեքը այն հեղափոխության, որի նպատակը առողջ գաղափարների ու տեսակետների հաղթանակը չէ։ Լավ է մեռան Համո Սահյանն ու Սոս Սարգսյանը, էս խայտառակությունը չտեսան։

Սրընթաց, կապերը կտրած, խելահեղորեն անդունդն ընթացող Երկիր մոլորակի վրա հեղափոխության միակ եղանակը ազգային արմատներին ետ դառնալն է ու առողջ պահպանողականությունը։ Մեր նման փոքրիկ, արևելյան ժողովուրդներով շրջապատված մի ազգի համար արկածախնդրություն է մեզ անհարիր երևույթները հեղափոխության նպատակ հայտարարելը։ Այս մարդկանց լեզվի տակ ոսկոր և գլխում ուղեղ չկա։ Սրանք պատասխանատու չեն իրենց քայլերի համար, քանզի չգիտեն թե ինչ է ցավը։ Զգույշ եղեք։ Ազգային հեղափոխությունը մեծամասնության գերիշխանությունը չէ, այլ ազգայինի առավելությամբ, համամարդկայինի ու ազգայինի ներդաշնակությունն է։ Այսօր,մենք մեր ձեռքով ական ենք դնում մեր ազգային պատնեշների ու պարիսպների տակ, երբ հարձակվում ենք իրար վրա ու Եկեղեցու։ Ո՞վ էր պատկերացնում, որ այս վարակը կգա Հայաստան։

Այս երիտասարդներն ու դասախոսները որ դուրս են եկել բողոքի, ճշմարիտ քայլ են կատարել։ Լսեցեք նրանց»: