| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  11 տարի առաջ - 2014-04-17 10:57
            11 տարի առաջ - 2014-04-17 10:57  
         
                
            Ըստ Cumhuriyet-ի՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Հուսեյն Այգյունը Թունջելիի դատախազությունում դատական հայց է ներկայացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի և Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանի դեմ՝ մարդկության դեմ ցեղասպանություն իրագործելու և այդ նպատակով հանցախումբ ստեղծելու մեղադրանքով:
«Ինչ ցավալի է, որ Սիրիայում 100 հազար անմեղ մարդկանց մահվան և ներքին արյունոտ պատերազմի ամենամեծ աջակիցներից մեկը հենց մեր կառավարությունն է` գլխավորությամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Սիրիայում ահաբեկչական խմբավորումները ներքին պատերազմի ժամանակ մեծ թվով արյունալի գործողություններ են կատարել, որոնցից մեկն էլ 2013-ի ամռանը զարին գազով իրականացված հարձակումն էր»,- ասել է թուրք պատգամավորը։
Ըստ տեղեկությունների՝ զարին գազով հարձակումն իրականացվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի իմացությամբ, իսկ զարինը ահաբեկիչներին մատակարարել են Թուրքիայի ազգային հետախուզությունն ու ժանդարմերիան։
Հայցում նշվել է նաև, որ ահաբեկչական խմբավորումները կոտորել են նաև մեծ թվով ալևիների, և նրանց հիմնական թիրախը եղել են ալևիների գյուղերը: Ըստ Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ ահաբեկիչները 5237 հոդվածի 76-րդ՝ «ցեղասպանություն» և 77-րդ կետով՝ «մարդկության դեմ հանցանք» են փաստացի իրականացրել: