|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը բողոքի հայց է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:
Ըստ Demokrathaber-ի՝ Անկարայի գլխավոր դատախազությունում ներկայացված բողոքի հայցում ԺԴԿ-ն Էրդողանին մեղադրել է կուսակցության ղեկավար, այժմ ապօրինաբար անազատության մեջ պահվող Սելահաթթին Դեմիրթաշի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու, ինչպես նաև արդար դատավարության ընթացքի վրա ազդելու մեջ:
Հայցում առանձնապես նշվել է Էրողանի համբուրգյան ելույթը, որտեղ Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ լրագրողի հարցին նա պատասխանել էր,-«Դեմիրթաշն ահաբեկիչ է: Մենք իրավասու չենք ահաբեկիչներին բանտից ազատել»: