կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-07 17:29
Տարածաշրջան

Էրդողանի դեմ հայց է ներկայացվել` հայրենիքի դավաճանության մեղադրանքով

Էրդողանի դեմ հայց է ներկայացվել` հայրենիքի դավաճանության մեղադրանքով

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Հայդար Հաքվերդին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:

Ըստ OdaTV-ի՝ հայցում նշվել է, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ Էրդողանը ժողովրդից 400 պատգամավոր էր ուզում, սակայն նրա հույսերը չարդարացան, այդ պատճառով նա երկիրում քաոսային իրավիճակ ստեղծեց:

Անդրադառնալով նաև Հաքքարի շրջանի Դաղլըջա գյուղում ականի պայթյունի վերաբերյալ Էրդողանի ելույթին, որում նա նշել էր, որ իրեն 400 պատգամավոր տալու դեպքում Թուրքիան այդ իրավիճակում չէր հայտնվի, պատգամավորը շեշտել է, որ նա այդ խոսքերով ամեն կերպ ապացուցում է, հանուն սեփական հավակնությունների, երկիրը կործանելու փաստը, ինչն էլ թույլ է տալիս իրեն «հայրենիքի դավաճանություն» մեղադրանքով դատական հայց ներկայացնել նրա դեմ: