կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 08:27
Քաղաքական

Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին

«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հետ։ Հատված` հարցազրույցից.

 

-Տիկին դեսպան, վստահ եմ` հետեւում եք հայաստանյան վերջին իրադարձություններին. նկատի ունեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Տ. Սարգսյանի հրաժարականը, ում հետ սերտորեն համագործակցել եք իր պաշտոնավարման ժամանակ: Համաձայն որոշ տեղական փորձագետների` Տ. Սարգսյանը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից, քանի որ ընդգծված դիրքորոշում է ունեցել ԵՄ ասոցացման հարցում:

 

-Մեր տեսակետից, Արեւմուտքի տեսակետից, բավական երկար ժամանակ է վեց տարի լինել վարչապետի պաշտոնում: Ենթադրում եմ, որ մի շարք` թե՛ քաղաքական, թե՛ անձնական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք թելադրեցին, որ եկել է առաջ շարժվելու ժամանակը: Իհարկե, վարչապետ Սարգսյանը ԵՄ հետ Հայաստանի ասոցացման բանակցությունների մեծ ջատագովն է եղել:

 

-Չնայած սեպտեմբերի 3-ին որոշվեց դադարեցնել այդ բանակցությունները, եւ այժմ նա Մաքսային միության ջատագովն էր:

 

-Մեզ համար դժվար է հասկանալ այդ որոշման փոփոխությունը: Գիտեմ, որ ԵՄ մեր գործընկերները գնահատում էին նրա մոտեցումը ԵՄ հետ Հայաստանի բանակցություններում եւ իրեն համարում կառուցողական գործիչ: Ես նրան ցանկանում եմ հաջողություն իր հետագա գործունեության մեջ, որտեղ էլ որ նա շարունակի իր աշխատանքը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: