|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կ.Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս» թերթը լուր է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին` պնդելով, որ իր հրաժարականի մասին Տիգրան Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանին դեռևս մեկ ամիս առաջ է տեղեկացրել, և թե ինչքան էլ ոմանց համար վարչապետի հրաժարականը դիտվում է որպես անակնկալ քայլ, այդ քայլն անխուսափելի էր, նաև` որ մեծ է եղել ընդդիմադիրների դերն այդ հրաժարականի հարցում:
«Ակօս»-ը գրում է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ընդդիմադիր չորս քաղաքական ուժերի հաշվարկներում շփոթմունք է առաջացրել, քանի որ ընդդիմությունը ապրիլի 28-ին կայանալիք ԱԺ նիստում ծրագրում էր անբավարար գնահատել կառավարություն աշխատանքները, որին հետևելու էին բողոքի ցույցերը: Այսպիսով՝ նախագահ Սերժ Սարգսյանը ընդդիմության ձեռքից խլեց այդ հնարավորությունը:
Թերթը պնդում է նաև, որ վարչապետին և կառավարությանը հրաժարականի հասցրած այդ չորս ուժերը, որքան էլ ներկայումս համախմբված լինեն, սակայն կողմնորոշված չեն, թե հետագայում ո՞ր խնդրի շուրջ կարող են համագործացել: Ըստ երևույթին` նախագահ Սերժ Սարգսյանի հետագա քայլերը հայտնի կդարձնեն Հայաստանի քաղաքականության հետագա իրավիճակը: