|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Իրանի ԱԳՆ-ն երկու անգամ կանչել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին` կապված Ջիբրալթարում բրիտանական իշխանությունների կողմից իրանական նավթատար նավը ձերբակալելու հետ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիին հղումով:
«Առաջին օրվանից, երբ ձերբակալվեց նավը, Իրանն իրավական և դիվանագիտական քայլեր ձեռնարկեց: Մենք երկու անգամ կանչել ենք Բրիտանիայի դեսպանին, նա եկել է Իրանի ԱԳՆ` բացատրություններ տալու»,- ասել է Մուսավին:
Անցյալ հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա: Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնացել է Բրիտանիային հետևանքներով: