|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 15-ին Իրանի ԱԳՆ է կանչվել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանն այն բանից հետո, երբ Լոնդոնն Իրանին մեղադրեց նախօրեին Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումների համար: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարի օգնական, ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մահմուդ Բարիմանին խստորեն դատապարտել է Լոնդոնի՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքները եւ քննադատել է Մեծ Բրիտանիայի անընդունելի դիրքորոշումն Օմանի ծոցում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ:
Դեսպան Ռոբ Մքայրն իր հերթին նշել է, որ անմիջապես Լոնդոնին կոխանցի Իրանի տեսակետները: