|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Որոշ տղամարդկանց համար ծանր բեռ է դառնում հայրությունը: Հոր պարտականություններ կատարելու անհրաժեշտությունը բարոյապես ճնշում է նրանց: Նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները:
Pediatrics գիտական ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ 23-33 տարեկան ավելի քան 10 000 տղամարդկանց մասնակցությամբ հետազոտության ժամանակ, ըստ թեստերի արդյունքների, հետազոտողները պարզել են, որ երիտասարդ հայրերը հայրության առաջին 5 տարիների ընթացքում 68%-ով ավելի շատ են տառապում դեպրեսիայով, քան մնացած տղամարդիկ: Գիտնականները կարծում են, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ տղամարդիկ բարոյապես պատրաստ չեն հայրությանը: