Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղն ընտանիքի միջազգային օրն է: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ եթե նայենք տարիների խորքից, հայ հասարակության մեջ շատ բան է փոխվել:
Առաջին խնդիրը, ըստ նրա, սոցիալականն է, որի պատճառով շատ տղամարդիկ ուղղակի չեն ամուսնանում, իսկ ամուսնացածները երեխա չեն ունենում: Նախկինում, ըստ հոգեբանի, եթե յուրաքանչյուր ընտանիքում գոնե 2 երեխա էր ծնվում, հիմա այդ թիվը հասել է մեկի, ընդ որում` մեկ երեխայի դեպքում էլ են սոցիալական բազում խնդիրներ փորձում հաղթահարել ամուսինները: Բազմազավակ ընտանիքներ, Խուդոյանի հավաստմամբ, հիմա կարելի է հանդիպել միայն գյուղերում:
«Բացի այդ` եվրոպական չափանիշները նվազեցնում են ընտանիքների թիվը: Հայաստանում ընտանիքի տարիքը մեծացել է, և հիմա նորմալ է համարվում 30-40 տարեկանում ամուսնանալը: Սա ես դրական երևույթ եմ համարում, քանի որ հասուն մարդկանց միությունն ավելի կայուն է լինում, և այդ տարիքում ընտանիք կազմողները հազվադեպ են ամուսնալուծության գնում»,- ասաց հոգեբանը:
Ըստ նրա` ավելացել է նաև տարիքային ահռելի տարբերությամբ ամուսնությունների թիվը, ինչպես նաև տղամարդկանց թիվը, որոնք մեկից ավելի «ընտանիք» են ունենում: Պատճառը, ըստ Խուդոյանի, այն է, որ տղամարդկանց թիվը նվազել է` պատերազմների և արտագնա աշխատանքի մեկնելու հետ կապված: