կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 21:33
Տնտեսական

Գազի ներկրման ծավալներն ավելացել են, բայց բնակչության կողմից սպառման ծավալը նվազել է

Գազի ներկրման ծավալներն ավելացել են, բայց բնակչության կողմից սպառման ծավալը նվազել է

«Գազպրոմ-Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 7,7%-ով՝ կազմելով 719.1 մլն խ.մ:

Ընդհանուր առմամբ, այս ժամանակաշրջանում իրացվել է 674 մլն խ.մ, ինչը 5%- ով ավելի է` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ`  30,5%- ով ավելացել են նաև էներգետիկայի ոլորտի կողմից սպառման ծավալները՝ կազմելով 212.7 մլն խ.մ: 8%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների և 2,7%- ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով, համապատասխանաբար, 105 մլն խ.մ և 85.3 մլն խ.մ:

 

Միևնույն ժամանակ, 2014 թվականի առաջին եռամսյակում 29,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի և 3,2%-ով` բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով, համապատասխանաբար, 48.9 մլն խ.մ և 222 մլն խ.մ: