Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում խոզի և տավարի մսի ներմուծումը Հայաստան, անցած տարվա համեմատ, նվազել է մոտ 1700 տոննայով կամ 14 տոկոսով. գրում է «Հայկական ժամանակը»:
Այդ նույն ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալը չի ավելացել։ Դա նշանակում է, որ մսի սպառումն, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է մոտ 4 տոկոսով։ Ուշագրավ է, որ այդ ընթացքում մսի գնի կտրուկ փոփոխություն չի եղել։ Ուրեմն` մսի սպառման ծավալների նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել երկու հիմնական հանգամանքով` բնակչության նվազում և բնակչության գնողունակության անկում։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` այս տարվա առաջին 9 ամսում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեկ տոկոսով նվազել է նաև հացի սպառումը, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Պաշտոնական վիճակագրությունը սովորաբար «դզում-փչում է» հացի և մսի սպառման ծավալների մասին տվյալները, քանի որ դրանք բնակչության թվի և կենսամակարդակի այլընտրանքային ցուցիչներ են։ Այլ կերպ ասած` վերը բերված ցուցանիշները արդեն «դզած-փչած» են, և իրական պատկերը, անկասկած, ավելի տխուր է:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում։