կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-13 09:27
Հասարակություն

Այս տարի գազալցակայանների կողմից բնական գազի սպառման ծավալը նվազել է. «Ժողովուրդ»

Այս տարի գազալցակայանների կողմից բնական գազի սպառման ծավալը նվազել է. «Ժողովուրդ»

 «Հայաստանում բնական գազի սպառման ծավալները շարունակում են նվազել։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բնական գազի սպառման ծավալները նվազել են ավելի քան 12 տոկոսով։ «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ էներգետիկայի ոլորտի սպառած գազի ծավալների կտրուկ՝ 36 տոկոսով նվազումից բացի՝ նվազել են նաև արդյունաբերության և գազալցակայանների սպառած գազի ծավալները։ Հատկապես գազալցակայանների սպառած գազի ծավալների անկման փաստն ուշագրավ է, քանի որ վերջին տարիներին այդ ցուցանիշը միմիայն աճել է։ Այդ հանգամանքը բացատրվում էր Հայաստանում գազով շահագործվող ավտոմեքենաների թվի անընդհատ աճով։ Սակայն այս տարի առաջին անգամ գազալցակայանների կողմից բնական գազի սպառման ցուցանիշը անցած տարվա համեմատ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետրով նվազել է։ Սա ուղղակի փաստում է, որ Հայաստանում բնակչության թիվը գնալով ավելի է նվազում, հետևաբար շահագործվող ավտոմեքենաների թիվը նույնպես պակասում է»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։