կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-31 15:17
Տնտեսական

Սպառման ծավալը նվազել է, քաղաքացիները նախընտրում են խնայել. գլխավոր գանձապետ

Սպառման ծավալը նվազել է, քաղաքացիները նախընտրում են խնայել. գլխավոր գանձապետ

Այսօր ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի` 2016 թվականի հունիսի 6 - 9-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներառելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա մատնանշեց, զեկույցի համաձայն, ապրանքաշրջանառության ու սպառման նվազման ցուցանիշները` հետաքրքրվելով, թե այդ ցուցանիշների պարագայում ինչպես է հնարավոր եղել տնտեսական աճ արձանագրել: Պատգամավորը նշեց, որ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների նվազումը ցույց է տալիս, որ քաղաքացիները սկսել են քիչ սպառել՝ նախընտրելով շատ խնայել:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսական աճը գրանցվել է հիմնականում արդյունաբերության, մասնավորապես` հանքարդյունաբերության աճով, երբ սկսեց շահագործվել Թեղուտի հանքավայրը: Նա համաձայնեց այն կարծիքի հետ, որ քաղաքացիները, հավանաբար, նախընտրում են խնայել, քան սպառել: