|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Կոմերսանտ»-ը տեղեկացնում է, որ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում սկսվել են «Ասրեյա» կոշկակարական ընկերության սեփականատեր Արսեն Սարգսյանի սպանության գործով դատական լսումները: Գործով միակ ամբաստանյալը 34-ամյա ադրբեջանցի Ռամիլ Հուսեյնովն է, որի հանդեպ հարուցված է մեղադրանք` վարձու մարդասպանին հանցագործության վայր բերելու և այնտեղից տանելու համար: Մինչև հիմա սպանություն կատարողն ու կազմակերպիչը հետախուզման մեջ են, և Հուսեյնովը միակ ձերբակալված մեղադրյալն է այս գործում:
Գործի քննությունը պարզել է, որ հանցագործության կազմակերպիչը մարդկային կյանքը գնահատել էր 450 հազար ամերիկյան դոլար:
Սարգսյանը սպանվել է 2012-ի դեկտեմբերի 4-ին: Նա իր մեքենան նստելիս է եղել, երբ նրա ուղղությամբ բացվել է կրակ: Երեք կրակոցից հետո հանցագործը նստել է մոտակայքում իրեն սպասող մեքենան /որի վարորդը, ըստ մեղադրանքի, եղել է ադրբեջանցին/ և հեռացել: Սարգսյանը մահացել է հաջորդ օրը հիվանդանոցում: