Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նովոսիբիրսկում Քննչական կոմիտեի ղեկավարի հրամանով կալանքից ազատվել է ոստիկանության աշխատակից Ալեքսանդր Բաստրիկինը, որն օրինախախտի էր գնդակահարել. ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
«Քննիչը փոխել է ոստիկանի նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով բնակության վայրը չլքելու մասին ստորագրությունը», - ասել է նա:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ին: Ճանապարհային ոստիկանության տեսուչը մայրուղում 19-ամյա օրինախախտ Վեքիլ Աբդուլաևին բերման ենթարկելու ժամանակ պատահաբար կրակել է նրա գլխին, երբ նա փորձել է հետ մղել իր ընկերոջը: Երկու օր անց Աբդուլաևը մահացել է հիվանդանոցում: Ոստիկանության սպան մեղադրվում է իր լիազորությունները գերազանցելու մեջ: