|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, մեկնաբանելով Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդդին Ռաբանիի սպանությունը, այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին հարկ է ընդունել երկուսից մեկը՝ կա'մ նրանք իրենք են մեղսակից Աֆղանստանում կատարված մի շարք աղմկահարույց սպանություններին, կա'մ պարզապես անկարող են անվտանգություն ապահովել այդ երկրում. հաղորդում է «Արմենպրեսը»:
Լարիջանին խոսել է Աֆղանստանից օտարերկրյա ուժերը շուտափույթ դուրս բերելու անհրաժեշտության մասին, նաեւ հավելել է, որ Ռաբանիի սպանությունը ամերիկացիների եւ նատօականների կողմից խոստացված ժողովրդավարության դրախտի եւ ահաբեկչության դեմ պայքարի հաղթանակի ակնառու օրինակ է: