Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Երեմյանի եղբայրները՝ Սուրեն և Կարեն Երեմյանները, կասկածվում են նրանում, որ քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության զենքերն են ապահովել և կատարողներին էլ դեպքից հետո թաքցրել են: Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ դիմակավորված երեք անձինք սպանել էին Լևոն Ղազարյանին՝ Երրորդմասցի Լյովիկին և նրա երկու ընկերներին:
Դեպքից մի քանի օր անց ոստիկանությունը սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզում հայտարարեց 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը Գաստիկ) նկատմամբ: Եվ, ահա, երեկ էլ հետախուզվողները ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։