Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում դրական տեղաշարժեր չունենք, անվտանգության համակարգում շարունակվում են նույն մարտահրավերները ու սպառնալիքները և շարունակվում է Հայաստանի օրվա քաղաքական իշխանության անձեռնահաս վարքագիծը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«ԱԺ-ի նախորդ նիստերի ընթացքում քննարկված հարցերը հիմանակնում իրավական համակարգին առնչվող հարցեր էին, կային նաև որոշ հարցադրումներ կապված տնտեսական ոլորտի հետ, տեղական ինքնակառավարման համակարգի հետ, բայց գերակշռում էր իրավական համակարգի հետօրենսդրական փոփոխությունները։ Կա երկու հանգամանք, որը մենք առաջին անգամ կիրառեցինք՝ հատուկ կարծիքի ինստիտուտը, որի էությունը կայանում է նրանում, որ հանձնաժողովի անդամների մեկ քառորդը, եթե ունի այլ մոտեցում, ԱԺ նիստում իրավունք ունեն ներկայացնել և հավասարազոր հիմնական և հարակից զեկուցողների այս ուղղությամբ իրենց պատկերացումները ներկայացնել։ Այս հատուկ կարծիքի ինստիտուտը մենք մտադիր ենք նաև օգտագործելու այլ մարմիններում ևս, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում ևս բողոքներ բերելու կամ դատական այլ ատյաններում։ Երկու հարցով, որ մենք բերեցինք հատուկ կարծիքը, ինչպես հայտնի է, հանրահայտ պետական գաղտնիքի վերաբերյալ օրենսդրությանն էր առնչվում, այս մասով ակնհայտ է , որ օրվա քաղաքական իշխանությունը այն վատ սովորույթը շարունակելու կամ էլ ավելի վատացնելու սկզբունքի ներքո փորձում է այս գործիքը օգտագործել, իբր պետական անվտանգության շղարշի ներքո, բայց փաստացի քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց իրական հետապնդումներ, գաղտնալսումներ և այլ տիպի աշխատանքներ իրականացնելու ուժով»,- ասացնա։
Պատգամավորի խոսքով՝ այս օրենսդրությունը որոշակի օրինականացրեց օրվա իշխանության ցանկությունը․
«Երկրորդը դա դատախազության վերաբերյալ օրենսդրության փոփոխությունն էր, որտեղ շարունակելով վատ ցանկությունների բավարարման մոտեցումը՝ օրվա քաղաքական իշխանությունը անհասկանալի իրավունք վերապահեց գլխավոր դատախազությանը, որպեսզի նրանք ունենան խորհրդային ժամանականերին բնորոշ հսկողական գործառույթ։Ինչը նշանակում է գլխավոր դատախազության ձեռքում է կենտրոնանում նաև տեղական ինքնակառավարման մարմիններում այն բոլոր անձանց նկատմամբ հետապնդումներ իրականացնելը, որն օրվա քաղաքական իշխանության ցանկությունները չեն բավարարում։ Դա պետական շահ անվան տակ համայնքային շահ ներմուծումն է և դրանով պայմանավորված նաև նոր վարույթներ հարուցելու իրավասություն ստանալն է»,- ասաց նա։