կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-15 17:17
Քաղաքական

Քրեական օրենսգրքով` ՍԱՍ-ի աշխատակիցների ձայնագրության դեպքերը հանցագործություն չէին, փոփոխվածով` արդեն հանցագործություն է. Արթուր Դավթյան

Քրեական օրենսգրքով` ՍԱՍ-ի աշխատակիցների ձայնագրության դեպքերը հանցագործություն չէին, փոփոխվածով` արդեն հանցագործություն է. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում լրագրողներին վստահեցրեց, որ իրենք լուրջ փոփոխություններ, լուրջ թվեր են ունեցել դեպի լավը:

Լրագրողների հիշեցմանը՝ ՍԱՍ-ի աշխատակիցների ձայնագրությունը հրապարակվեց, ու բոլորը տեսան, թե ինչպես են ստորացնում աշխատակիցներին, սպառնում, որ ընտրեն ՀՀԿ-ի թեկնածուին, ո՞վ պատասխանատվության ենթարկվեց, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ճիշտ եք, հիմա ասեմ: Այո, այդ գործով ամենալավն այն էր, որ ամեն ինչ բոլորիս հասանելի էր, տեսանք այդ ամենը: Այո, այնտեղ ինչ կա, քրգործով հաստատվում է որպես տեղի ունեցած երևույթ: Բայց, հարգելինե'րս, մեր Քրեական օրենսգրքում դա որպես հանցագործություն նկարագրված չէր: Բաց էր: Հիմա ԱԺ-ում, եթե չեմ սխալվում, մեկ ընթերցում անցել է Քրեական օրենսգրքի համապատասխան փոփոխությունը, որում արդեն նմանատիպ իրավիճակը, այսինքն՝ ծառայողական կախվածության միջոցով ընտրողի իրավունքի վրա ներգործությունը դիտվում է որպես հանցագործություն: Այսինքն` երբ այդպիսի իրավիճակ լինի,  օրենսդրության փոփոխության արդյունքում արդեն դա կլինի հանցագործություն»:

Միևնույն ժամանակ, Դավթյանը նշեց, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենա ու Արտակ Սարգսյանի վրա չի ազդի:

Դիտարկմանը՝ գլխավոր դատախազի սենյակում` հենց նրա գլխավերևում, Սերժ Սարգսյանի դիմանկարն էր կախած, ինչի մասին ժամանակին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը , ր հարցին` պատրաստվո՞ւմ է փոխել ու հիմա արդեն Նիկոլ Փաշինյանի դիմանկարը կախել, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի կամ որևէ մեկի լուսանկարն արդեն չկա, հանել է: «Արդեն անլուրջ հարցեր եք տալիս»,- հավելեց նա: