Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոլորադոյի նահանգապետ Ջերըդ Փոլիսն ստորագրել է Հրեական ողջակիզման, Հայոց ցեղասպանության և այլ ցեղասպանությունների մասին հանրային վարժարաններում դասավանդել պահաջող բանաձևը, որով այն օրենքի ուժ է ստացել. այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։
Այս տարվա մարտին ներկայացված բանաձևը դեռևս հունիսի 5-ին հաստատվել էր Նահանգային խորհրդարանի կողմից, իսկ արդեն նույն ամսի 10-ին՝ Նահանգային սենատի կողմից։
Այս առնչությամբ Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ, իրավաբան Նորա Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նահանգապետին և նահանգի օրենսդիր մարմնին՝ Կոլորադոյի վարժարաններում Հայոց Ցեղասպանության մասին դասավանդումը համարելով կարևոր քայլ նահանգի հայ բնակչության համար։
Հուլիսի 8-ին տեղի ունեցած ստորագրության արարողության ժամանակ ներկա էր նաև «Կոլորադոյի հայեր» կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Հետեշյանը։ Իր խոսքում նահանգապետը շնորհակալություն է հայտնել բանաձևի հաստատման ջանքերի համար կենսական նշանակություն ունեցած Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին, Կոլորադոյի Հայ դատի հանձնախմբին ու վերջինիս ներկայացուցիչ Սիմոն Մաղաքյանին։
Նշվում է՝ բացի Կոլորադոյից՝ Միացյալ Նահանգների ևս 12 նահանգում է Հայոց Ցեղասպանության դասավանդում իրականացվում։
Թարգմանությունը՝ Yerkir.am-ի