|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Առաջին անգամն է, որ որեւէ կարգի արտահոսք չկա»,- հայտնում են «Հրապարակի»՝ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը` ի պատասխան, թե Հովիկ Աբրահամյան-վարչապետի դեպքում մտնելո՞ւ եք կոալիցիա:
«Չենք մտնելու, Հովիկի պահով էլ կարծես նոր հակակշիռ է առաջացել, չնայած, մեր տեղեկություններով, 90 տոկոսով ինքն է»: Հակակշիռ ասելով, նկատի ունեն Կարեն Կարապետյանին՝ Գազի Կարենին: Հայաստանյան բյուջեն կատաստրոֆիկ վիճակում է, Արեւմուտքը հանրամատչելի հասկացրել է, որ հրաժարվում է «դոնորական» ֆունկցիաներ իրականացնելուց: «Մնում է Ռուսաստանը, իսկ նա ո՞ւմ կտա Հայաստանում փող, պարզ է` միայն իր մարդուն»: Կարեն Կարապետյանն էլ կստանձնի վարչապետի պաշտոնը միայն մեկ դեպքում, եթե դառնում է 2018-ի «իրավահաջորդը»՝ բացատրել է թերթի զրուցակիցը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: