Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին պետք է տեղի ունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ի թիվս օրակարգային այլ հարցերի, պետք է հավանության արժանանար նաեւ այդ մարմնի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ այս դատական համակարգում հակված են եղել որպես թեկնածու ներկայացնել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին, սակայն, մեր տեղեկություններով, այս օրերին Հակոբյանին մրցակից է հայտնվել, եւ թեկնածուի հարցը դեռ վերջնական որոշված չէ:
Այսպիսով, մենք տեղեկացանք, որ նրա հետ պայքարի մեջ է մտել նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Լիզա Գրիգորյանը մեկ անգամ արդեն փորձել է 2018 թվականին որպես ՍԴ դատավորի թեկնածու հանդես գալ, սակայն այն ժամանակ ընտրությունը կանգ առավ Արմեն Դիլանյանի վրա:
Եվ, ահա, այժմ Գրիգորյանը եւս նման հավակնություններ ունի: Թե ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ Սահմանադրական դատարանի դատավորի հարցում դատական համակարգը բաժանվելու է երկու թեւի, եւ, եթե մինչ այս թեկնածուն մեկն էր, եւ ընտրություն կատարելու խնդիր չկար, ապա այժմ նոր զարգացումներ կարող են լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում