կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 13:47
Քաղաքական

Դուք մատնեցիք Ձեզ. Զարուհի Փոստանջյանը` Հովիկ Աբրահամյանին

Դուք մատնեցիք Ձեզ. Զարուհի Փոստանջյանը` Հովիկ Աբրահամյանին

ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Վարչական իրավախախտումների մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ակնհայտ է, որ ԱԺ-ում տեղի է ունենում շահերի բախում, որովհետև կան գործարարներ, որոնք ունեն մեծ լճեր, և նրանք կարող են վճարել խախտումների դիմաց, ինչը չեն կարող անել փոքր ու միջին ձեռնարկատերերը:

 

«Օրինակ` Հովիկ Աբրահամյանը, որ արտահերթ ելույթով հանդես եկավ ու քննադատեց բնապահպանության նախարարին, նա մատնեց, որ ունի իր անձնական շահերը: Գոնե Դուք արտահերթ ելույթ չունենայիք ու չմատնեիք Ձեզ: Շատ տգեղ երևույթ է, որ ատամներով Ձեր անձնական բիզնեսի շահերն եք պաշտպանում: Ինչո՞ւ չեք փորձում պաշտպանել հասարակ մարդկանց շահերը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

 

Նա նշեց, որ այս օրենքով խտրական մոտեցում է ցուցաբերվում, որովհետև փոքր ձեռնարկատերերը, վճարելով վարչական խախտումների դիմաց, ուղղակի դուրս կգան մրցակցությունից` դադարեցնելով իրենց բիզնեսը, իսկ խոշոր ձեռնարկատերերը կկարողանան վճարել այդ խախտումների դիմաց ու շարունակել իրենց գործունեությունը: Զ. Փոստանջյանի խոսքով` կառավարությունը, չկարողանալով կազմակերպել իր աշխատանքը, փորձում է այս միջոցով կարգավորել ու, պատժամիջոցներ կիրառելով, վերահսկել իրավիճակը, այնպես որ` ազնիվ չեն թե' կառավարությունը, թե' ԱԺ-ն: