|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Քիչ առաջ Նալբանդյան փողոցը փակած ակտիվիստների հետ զրուցելու եկավ ֆինանսների նախարարի աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը: Նա հայտարարեց, որ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը պատրաստ է ընդունել ակցիայի մասնակիցներին:
Կարեն Թամազյանի այս առաջարկին ակտիվիստները «ոչ»-երով արձագանքեցին: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կրկին առաջարկեց ակցիայի մասնակիցներին՝ ազատել փողոցը: Ակտիվիստները վստահեցնում են, որ փողոցը կազատեն հենց նախարարի պաշտոնակատարը ժամանի: