Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ օրերս ՀԱԿ ակտիվիստների պաշտպանները կդիմեն ՀՀ Վճռաբեկ դատարան` բողոքարկելու Վերաքննիչ քրեական դատարանի` հոկտեմբերի 14-ի վճիռը: Այս մասին yerkir.am-ին հետ հայտնեց ակտիվիստների պաշտպան Մուշեղ Շուշանյանը` նշելով, որ օրեր առաջ են ստացել Վերաքննիչ դատարանի կայացրած ակտը, իսկ այժմ պատրաստում են համապատասխան փաստաթղթերը` գործը բողոքարկելու համար:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412 հոդվածի 1-ին մասի` վճռաբեկ բողոքը կարող է բերվել վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ` այդ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան Վահե Գրիիգորյանի, ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքները մասնակիորեն բավարարել:
ՀԱԿ ակտիվիստների գործը մեկ անգամ արդեն գտնվել է Վճռաբեկ դատարանի վարույթում. ՀՀ Վճռաբեկ դատարանը, 2013 թվականի մայիսի 8-ի որոշմամբ, մասնակիորեն բավարարել էր ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Ա.Կարապետյանի, Ս.Գևորգյանի և Դ.Քիրամիջյանի վճռաբեկ բողոքները` բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` լրացուցիչ քննության: