|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
News.am-ի տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:
Yerkir.am-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ընդունել է ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ նախքան Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը, ԱԺ-ում տեղի է ունեցել Ծառուկյան-Աբրահամյան հանդիպումը: Հասկանալի է, որ այս հանդիպումների քննարկման ամենակարեւոր թեմաներից մեկը վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն է եւ նոր կառավարության ձեւավորումը: Սակայն նշեք, որ ո'չ Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը, ո'չ էլ Սարգսյան-Աբրահամյան հանդիպումը բացառիկ չեն, քանի որ թե' Աբրահամյանի, թե' Ծառուկյանի հետ Սարգսյանը հանդիպումներ ունենում է: Նշենք նաեւ, որ ԱԺ նախագահ հետ ՀՀ նախագահի հանդիպումները, մեր տեղեկություններով, շաբաթը մեկ պարբերականությամբ են լինում: