Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Ֆրանսիական մամուլը շարունակում է սկանդալյին նյութեր հրապարակել Baghlan Group-ի սեփականատեր, ադրբեջանցի օլիգարխ Հազիֆ Մամեդովի մասին. գրում է haqqin.az-ը:
Բանն այն է, որ նա անցյալ շաբաթ ժամանել է Ֆրանսիա` «Լանս»-«Մոնակո» ֆուտբոլային խաղը դիտելու: «Մոնակո»-ն խայտառակ պարտության է մատնել նրա ակումբին` խաղի հաշիվը եղել է 6:0:
«Լանս» ֆուտբոլային ակումբի կայքում տեղ է գտել տեսանյութ, որում երևում է` ինչպես է Մամեդովը ժամանում մարզադաշտ, և ինչպես են նրան ծափահարում հազարավոր հանդիսատեսներ: La Voix du Nord պարբերականը, սական, գրում է, որ նրանք իրական երկրապագուներ չեն եղել: Ըստ պարբերականի` մարզադաշտ է բերվել մոտ 596 մարդ, որոնց Մամեդովը 70-100 եվրո է բաժանել: Ֆրանսիական ԶԼՄ-ի հաշվարկով` ընդհանուր առմամբ, Մամեդովի համար երկրպագուների «սերը» արժեցել է 60 հազար եվրո: