|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Россия» հեռուստաալիքի լրագրող Արկադի Մամոնտովը պաշտոնապես դիմել է ՌԴ Քննչական կոմիտե փախուստի դիմած ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայիլովի՝ իրեն ուղղված սպառնալիքների կապակցությամբ։
Ավելի վաղ ադրբեջանցի լրագրողի հետ հարցազրույցում Իսմայիլովն ասել էր, որ Մամոնտովը «պետք է հետևի իր առողջական վիճակին, քանի որ մի քիչ հիվանդ է և գնում է այնտեղ, որտեղ պետք չէ, և գրում է այնպիսի բաներ, որը չպետք է լինի»։
Մամոնտովն առաջին ռուս լրագրողն է, որը բացահայտել է Իսմայիլովին պատկանող Չերքեզյան շուկայում ամենաթողությունը։ Դրանից հետո օլիգարխը սկսել էր խնդիրներ ունենալ. քննիչներն Իսմայիլովային մեղադրում են կրկնակի սպանության, երգիչ Աբրահամ Ռուսոյի դեմ մահափորձի և զենքի ապօրինի շրջանառության մեջ։ 2014 թվականին Իսմայիլովը փախել էր Ռուսաստանից։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Անցյալ տարվա հոկտեմբերին նրան ձերբակալել էին Չեռնոգորիայում և ուղարկել քննչական մեկուսարան։ Սակայն 22 օր անց Իսմայիլովը անսպասելիորեն դուրս էր եկել և ստացել քաղաքական ապաստան ունեցողի կարգավիճակ։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պահանջել է չեղարկել այս որոշումը։