Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծափահարությունը հնագույն ժամանակներում եղել է մարդկանց կողմից աստվածներին դիմելու ձև, այնուհետև ընդօրինակվել է քրիստոնեության, հուդայականության, իսլամի կողմից: Այսինքն` կարող ենք ասել, որ ծափահարելու երևույթը ժառանգել ենք հնագույն ծիսակարգերից, և ծափահարությունը աստվածների հետ հաղորդակցվելու լեզու էր:
Հնում ծափահարություններով ողջունում էին նորածնին` լույս աշխարհ գալու առթիվ: Դրանցով հանգուցյալներին ճանապարհում էին «երկար ճանապարհորդության»:
Հին Հռոմում խանդավառությամբ ծափահարում էին դերասաններին և հռետորներին, ինչպես և հիմա, սակայն այդ ծափահարություններն ուղղված էին այն աստվածություններին և աստվածներին, որոնց դիմակի տակ ելույթ էին ունենում դերասանները:
Սովորույթը սահուն կերպով անցավ ավելի ուշ ժամանակաշրջաններ, երբ բազմաստվածությունն իր տեղը զիջեց միաստվածությանը: Աստվածները «հեռացան» բեմից, իսկ ծափահարությունները մնացին: Ճիշտ է` դրանք արդեն սկսեցին ուղղվել դերասաններին:
Հին Ճապոնիայում մի ծիսակարգ գոյություն ուներ. հավատացյալը տաճարի դիմաց` սպիտակ խսիրի վրա, մետաղադրամ էր նետում, երկու անգամ ծափ տալիս` դիմելով աստծուն, փորձելով նրա ուշադրությունը սևեռել իր անձի վրա, ապա նոր միայն սկսում էր աղոթել:
Քրիստոնեական եկեղեցին հեթանոսության մնացորդներն արմատախիլ անելու համար պատարագի ժամանակ արգելում էր ծափահարությունները (Հովհաննես Ոսկեբերանը դրան նվիրված աշխատություն ունի): Եկեղեցու համար այս երևույթն անընդունելի է, քանի որ դեպքեր են գրանցվել, երբ ծիսակարգն ավելի շուտ նմանվել է թատրոնի:
Վատիկանն արգելում է ծափահարությունները և վերջերս մի նոր ձեռնարկ է հրատարակել, ըստ որի` հավատացյալներին արգելվում է եկեղեցում պարել և ծափահարել: Ձեռնարկում կա 200 բաժին, որոնցում խոսվում է կաթոլիկ ծեսերի 37 խախտման մասին:
Այսօրվա մեր ընկալմամբ` ծափահարությունը կապված է դրական հույզերի և ապրումների հետ, սակայն պետք է նշել, որ Եվրոպայում դրականը պարտադիր պայման չէ: Օրինակ` հաճախ ծափահարում են նաև այն արտիստին, որի կատարումը հանդիսատեսներին դուր չի եկել:
Իտալիայում ծափահարություններ կարող եք լսել և հարսանիքի, և մկրտության, և թաղման արարողության ժամանակ: Դա ավանդույթ է: