|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դատարանը կալանք է դրել Լաս Վեգասում գտնվող առևտրի կենտրոնի վրա, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ, Չերկիզովսկի շուկային նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովին. հայտնում է Коммерсантъ-ը:
Տեղեկության համաձայն` ամերիկյան դատարան է դիմել«Բանկ Մոսկվի»-ն, որը մեղադրել է Իսմայիլովին խարդախության մեջ. դադարեցնելով սպասարկել ՌԴ-ում վարկերը` նա ստացված գումարները փոխանցել է արտասահման, այդ թվում` ԱՄՆ, որտեղ դրանք օգտագործվել են նրա բարեկամների կողմից անշարժ գույքի գնման համար: Ըստ բանկի` այն ձեռք է բերվել ոչ օրինական ճանապարհով:
Ի դեպ, ըստ haqqin.az-ի, խոսքը գնում է Craig Valley Plaza առևտրի կենտրոնի մասին, որը նախկինում պատկանել է իրանական ծագումով հայտնի հայ միլիարդատեր Սեմ Նազարյանի ընտանիքին: