|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջե Իսմայիլովայի՝ 2014 թ. անօրինական ձերբակալության վերաբերյալ որոշումը, որով լրագրողը դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման:
ՄԻԵԴ-ն այդ գործում խախտումներ հայտնաբերեց մի շարք հոդվածքներով՝ անձեռնամխելիության և ազատության իրավունքի, արդար դատավարության իրավունքի և այլն և պարտավորեցրեց Ադրբեջանին վճարել 72 հազար եվրո. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է «Meydan TV»-ից:
Սա արդեն ՄԻԵԴ երկրորդ որոշումն էր Իսմայիլովայի գործով: ՄԻԵԴ-ն ավելի վաղ անօրինական էր ճանաչել նրա անձնական կյանք ներխուժումը, երբ նրա բնակարանում թաքնված տեսախցիկ էր դրվել, իսկ տեսանյութն էլ հրապարակվել էր համացանցում:
Իսմայիլովան Ալիևների ընտանիքի ծավալած ապօրինի գործունեության վերաբերյալ հետաքննություն էր վարել: Ըստ դրա՝ հայտնի էր դարձել, որ Ալիևները ԱՄՆ-ում ղեկավարում են 3 մլրդ դոլար արժողությամբ ակտիվներ, որոնք կատարվում են մի շարք ընկերությունների միջոցով և, ըստ Իսմայիլովայի, դա ֆինանսական կայսրության դեռ միայն մի փոքր մասն էր: