կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-31 14:57
Հասարակություն

Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին

Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին

«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է բարեգործական նոր ձեռնարկ` «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին»:

 

Անցած ձմռան նախաշեմին «Շիրակ կենտրոնը» նախաձեռնեց «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» բարեգործական ակցիան, որի շրջանակներում մոտ 4800 պարկ վառելափայտ բաժանվեց ժամանակավոր կացարաններում, սոցիալապես ծանր վիճակում ապրող մոտ 450 ընտանիքի, որոնցից շատերի ձմռան վառելիքի հայթայթման վայրերը դարձել էին աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները:

 

Բարեգործական ձեռնարկին անմիջական աջակցություն ցուցաբերեցին ինչպես մեր հայրենակիցները Հայաստանից և արտերկրից, այնպես էլ օտարերկրացիներ: Զգալի աջակցություն ցուցաբերեցին նաև արտերկրում գործող հայկական բարեգործական մի շարք կազմակերպություններ:

 

«Շիրակ կենտրոնը», ավարտելով անօթևան ընտանիքներին ձմռան վառելիքի տրամադրման ակցիան, այսօրվանից ազդարարում է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկի մեկնարկի մասին: Բարի կամքի տեր բոլոր մարդկանց և կազմակերպություններին կոչ են անում արձագանքել և այդ նպատակով կատարել իրենց նվիրատվությունները ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին`

 

"Shirak Center" NGO Gyumri, Furmanov 32 Phone: +(374 312) 6-69-92, +(374 55) 06-69-92+(374 91) 45-13-37

 

ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA

 

USA $– 2472601614240020

 

AMD - 2472601614240000