|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կարծում եմ` պարտադիր կենսաթոշակայինի օրենքը պետք է կասեցվի, սա հարցի միակ իդեալական լուծումը կլինի. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը:
Ըստ նրա` օրենքը աբսուրդի է նման, քանի որ ոչ ոք չգիտի` ո՞ւմ է իր գումարը վստահում:
«Ես գիտեմ, որ որքան աշխատավարձը բարձրանում է, այդ հինգ տոկոսն էլ է ավելանում: Այսինքն` չհաշված այն, որ մենք հարկ ենք տալիս, մի բան էլ պետք է 5 տոկոս տա՞նք: Մյուս կողմից էլ` չգիտենք` ո՞ւմ ենք տալիս այդ գումարը: Բանը հասել է նրան, որ կարող է վաղը գան ու ասեն` պարտադիր կենսամանկապարտեզային տվեք»,- ասաց Մնացականյանը:
Նա նշեց նաև, որ այլ երկրներում շատ նախանձախնդիր են նման հարցերում, քանի որ գիտեն` ժողովուրդը չի լռելու այնքան ժամանակ` մինչև իր ուզածով չլինի: «Վերջերս Կանադայում մի շենք, որը պատկանում էր քաղաքին, պետք է վաճառվեր: Ժողովուրդը բողոքում էր, թե` լավ, վաճառել-վաճառել եք, ինչո՞ւ եք էժան վաճառել: Դրսում ժողովուրդն իր ունեցածին տեր է կանգնում»,- ասաց դերասանուհին: