|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պարտադիր կենսաթոշակայինը եւ այլ խնդիրներ, կարծես, իշխանությունները վեր են հանել, որ գազի գինը ծածկեն. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Լալա Մնացականյանը:
Ըստ նրա` այն, ինչ կատարվում էր մի քանի օր առաջ փոստերում, սարսափելի էր, քանի որ մարդիկ մնացել էին շվարած` տեսնելով գազի դիմաց իրենց պարտքը:
«Փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել: Գազի նման պարտադիր կենսաթոշակայինն էլ են անցկացնելու, բայց գազի վճարումներին ոչ ոք չի դիմանա: Ես հիմա մտածում եմ` միգուցե էս խաղերը բերել են, որ գազը ծածկե՞ն: Աբսուրդ է այն գինը, որով վաճառում են գազը մեզ վրա: Երկու շաբաթ ես երկրում չեմ եղել եւ եկել-կանգնել եմ փաստի առաջ, որ պետք է վճարեմ 70 000 դրամ, բայց ինչի՞ համար: Այսինքն` եթե ես ամբողջ ամիս տանը լինեի եւ միացնեի գազը, պետք է 140 000 դրա՞մ վճարեի»,- ասաց Մնացականյանը: