կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-20 15:06
Հասարակություն

Պարտադիր կենսաթոշակայինը մեր լռության արդյունքն է. Լալա Մնացականյան

Պարտադիր կենսաթոշակայինը մեր լռության արդյունքն է. Լալա Մնացականյան

Եթե դու մտածում ես, որ ինձ համար լավ լինի, ինչո՞ւ ես այդ լավությունն ինձ պարտադրում. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Լալա Մնացականյանն` անդրադառնալով պարտադիր կենսաթոշակային համակարգին: Նա դեմ է օրենքին, քանի որ ինքն, առհասարակ, դեմ է այն ամենին, ինչ պարտադրվում է մարդկանց:

 

«Եթե որոշումը պարտադրված է, ուրեմն տեղին չէ, ինչ-որ բան այն չէ: Թողեք` ես որոշեմ` ի՞նչ եմ անելու այդ փողը»,- ասաց Մնացականյանը:

 

Նրա կարծիքով` իշխանությունները, կարծես, դիրքորոշում չունեն եւ գտել են մի լավ տարբերակ` լռել: Այս լռությունը, Մնացականյանի կարծիքով, ուղղակի լռություն չէ` իշխանությունները կա'մ մտածում են` դե, սա էլ կանցնի, կգնա, կա'մ էլ հաշվարկում են, թե ինչ կարելի է անել:

 

«Ես ոչ թե մտածում եմ` լավ, հույս ունենանք լավ կլինի, այլ կարծում եմ, որ մենք արժանի ենք, քանի որ շատ անօրինականությունների դեմ աչք ենք փակում, լռում ենք: Սա մեր լռության արդյունքն է, իսկ հետեւանքները... Կարող է անկառավարելի դառնալ, եթե մենք այդպես էլ այլընտրանքային առաջնորդ չունենանք»,- ասաց Մնացականյանը` հավելելով, որ առաջնորդը պետք է լինի պայքարող եւ ազնիվ. «Եթե ժողովրդի 80 տոկոսից ավելին դուրս է գալիս բողոքի, սա ավելին է, քան իշխանափոխությունը, քանի որ նույնիսկ պետական կառույցներում են դժգոհ իրավիճակից: Ամեն ինչ վերածել են թալանի, արգելակներ չկան: Կա'մ բոլորս կգլորվենք ներքեւ, կա'մ կգա մեկը եւ կշրջի մեր ճանապարհը»: