|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ամբողջ ժողովրդին սթրեսի մեջ են պահում, ինչ է թե ՌԴում մի քանի հոգու չվիրավորեն»,- Yerkir.am-ին ասաց դերասանուհի Լալա Մնացականյանը:
Նա նշեց, որ մի քանի ժամ է՝ ակցիայի մասնակիցների հետէ, որոնք իրեն հիշեցնում են իր երիտասարդությունը 88 թվականին:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ վարչապետն այսօր հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը նույնն է մնալու Մնացականյանը պատասխանեց, որ դա նշանակում է, որ սակագինը իրոք չի փոխվելու. «Նշանակում է, որ իրենք մեզ չեն լսում»,- ասաց Մնացականյանը՝ ընդգծելով. «Բայց ամեն դեպքում, կարծում եմ, պետք է շարունակել բողոքի ակցիան եւ գնալ մինչեւ վերջ: Ես՝ որպես քաղաքացի եւ մարդ, վիրավորվում եմ, որովհետեւ առնվազն ինձ հիմար վիճակում եմ զգում: Ծաղր է, ասում են այն, ինչ ուզում են: Եւ մի ամբողջ երկիկր՝ 3 միլիոնանանոց /եթե մնացել ենք այդքան/, լարված վիճակում պահում: Նա նշեց նաեւ, որ պետք է էմոցիոնալ դաշտից դուրս գալ եւ իրավական դաշտ մտնել»: Ըստ նրա՝ միգուցե անհրաժեշտ է բանակցությունների գնալ կամ երկխոսության մեջ մտնել նախագահի հետ: «Եթե մեր երիտասարդությունն արժանապատվորեն կանգնեց մինչեւ վերջ, միգուցե ինչ-որ բան փոխվի: Չնայած վերեւները կարծես թե փորձում են խփել ամենացավոտ տեղին՝ կոտրելով երիտասարդների արժանապատվությունը»,- ասաց դերասանուհին: