կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 16:34
Հասարակություն

Հայաստանում է եղել կուտակայինի «հայրը». Հակոբ Հակոբյան

Հայաստանում է եղել կուտակայինի «հայրը». Հակոբ Հակոբյան

Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության քննությունը:

 

Պատասխանող կողմը` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, նախ նշեց, թե ինչու է պետությունը դիմել կենսաթոշակային կուտակային համակարգին: Ըստ նրա` ներկայումս մեկ աշխատողին բաժին է ընկնում է մեկ կենսաթոշակառու, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ 25 տարի հետո այդ համամասնությունը լինել է այսպիսին` 1 աշխատողին 2 կենսաթոշակառու: Եվ որպեսզի պետությունը կարողանա կենսաթոշակառուների բարեկեցիկ կյանքն ապահովել, ներդրել է մի համակարգ, որի դեպքում քաղաքացին և պետությունը համատեղ պետք է գումար կուտակեն:

 

Նա իր խոսքում նշեց, որ դիմողները խոսում են խտրական վերաբերմունքի մասին, սակայն դա այդպես չէ, և տարիքային շեմ սահմանելը չի ենթադրելու, որ 1974 թվականից հետո ծնվածները պետք է տուժեն:

 

Պատասխանողն ասաց, թե իր համար անհասկանալի է` ինչո՞ւ է պարտադիր վճարը հակասահմանադրական դիտարկվում, եթե օրենսդրորեն պետությունը կարող է գանձել հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ:

 

Հ. Հակոբյանը խոսեց նաև այն մասին, որ պետությունը չէր կարող բարեկեցիկ կյանք ապահովել ավելի կարճ ժամկետներում, այդ իսկ պատճառով երկարաժամկետ ծրագրի է անցել: Ըստ նրա` որպես հարցի լուծում քննարկվել են նաև կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման, հարկերի բարձրացման տարբերակները, սակայն ընդունելի չեն համարվել:

 

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը միջամտեց և խնդրեց պատասխանողին` հակափաստարկներ ներկայացնել և այդքան մանրամասնորեն չխոսել համակարգի մասին:

 

Հակոբ Հակոբյանը, շարունակելով, ասաց, որ օրենսդրական փաթեթի մշակման ժամանակ համագործակցել են մի շարք համաշխարհային կառույցների հետ, մոտ 100 փորձագետ է մասնակցել աշխատանքներին. «Երկու անգամ Հայաստան է ժամանել կուտակայինի «հայրը»:

 

Վերջին արտահայտությունը մեծ ոգևորություն ու ծիծաղ առաջացրեց դատարանի դահլիճում: