կարևոր
427 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-09 23:16
Քաղաքական

Սա տեսակ է, թե հանձնարարություն՝ իմանալու ենք իշխանափոխությունից հետո․ Ռոբերտ Քոչարյան

Սա տեսակ է, թե հանձնարարություն՝ իմանալու ենք իշխանափոխությունից հետո․ Ռոբերտ Քոչարյան

«Կառաջարկեի ընտրություններից հիմա չխորանալ, սա առանձին թեմա է։ Բայց եթե խոսենք մեր անելիքների մասին, իմ կարծիքով, բացի նրան, որ մենք պետք է մեր անվտանգությունն ապահովենք՝ գործընկերներ ունենալու համար, նաև աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերելու համար, մենք պետք է մեր ներքին կայունությունն ապահովենք։ Կայունությունը և համերաշխությունը։ Այս կոնֆլիկտները, որոնք ուտում են մեր հասարակությունը ներսից, մարդիկ հոգնել են սրանից, սրան պետք է ուղղակի վերջ տալ։

Եվ նաև հետագա ընտրությունների կարևորությունը դրանով է՝ մենք ընտրելու ենք մի իշխանութուն, որը փորձելու է այդ համերաշխությունը ներսում ստեղծի՞, բերի՞, թե մենք ունենալու ենք սրա շարունակությունը, մշտական կոնֆլիկտածին  մի իշխանություն, որի հիմանական նպատակը․․․

Մեկ-մեկ ռացիոնալ բացատրություն էլ չունես, լավ եկեղեցի՞ն քեզ ինչով է խանգարում։ Չէ, անպայման պետք է էստեղ բզենք, էնտեղ բզենք, ստեղ պրոբլեմ ստեղծենք, էնտեղ պրոբլեմ ստեղծենք։ Սա տեսակ է։ Հիմա կարող է սա տեսակ չէ՝հանձնարարություն է, կարող է։ Բայց սա տեսակ է, թե հանձնարարություն՝ իմանալու ենք իշխանափոխությունից հետո։ Եթե մեր ժողովորդն ուզում է իմանալ ճշմարտությունը, ուրեմն պետք է իր ընտրությունը ճիշտ անի 2026 թվականին։ Այս չարությամբ լցված իշխանությունը  չպետք է իշխանություն ունենա»։

Մանրամասն՝ տեսանյութում։