Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում կուտակայինի քննարկման ժամանակ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը կրկին ուշագրավ հայտարարություններ հնչեցրեց:
«ՍԴ որոշումից հետո հանրությունը սկսեց զբաղվել հարցադրումով` պարտադիր կուտակայինը պահե՞լ, թե՞ չպահել, փոխանցե՞լ, թե՞ չփոխանցել: Մենք էլ չգիտենք` ինչ անենք, բայց որպեսզի քաղաքացիների նկատմամբ ունենանք հավասար վերաբերմունք, պետք է ունենանք այլ ելման կետը, այսինքն` չվճարելու համար տույժ-տուգանքները կասեցնել ու թողել իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա` մինչև սեպտեմբերի 30-ը, մինչև նոր օրենքի նախագծի մշակումը»,- ասաց նա:
Հակոբ Հակոբյանի մեկ այլ ուշագրավ հայտարարություն. «Ովքեր փոխանցել են, լավ են արել, ովքեր չեն փոխանցել, էլի լավ են արել: Բայց մեզ ժամանակ է պետք, շատ բան չուզեք մեզանից, մենք քառյակի սկզբունքները շատ լավ հասկացել ենք, բայց ասում ենք, որ մի քիչ ժամկետ տվեք, որ համակարգի մասնակիցների նկատմամբ կայացվի համահավասար վերաբերմունք»:
Նա նշեց, որ կան խնդիրներ ինչպես ռեեստր վարողի, ֆոնդի կառավարիչների, այնպես էլ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որովհետև նրանց հետ արդեն կնքվել են պայմանագրեր: Հակոբյանի խոսքով` ժամանակ է պետք կառավարությանը, որի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է հանդիպի ֆոնդերի կառավարիչների, ռեեստրի ներկայացուցչի ու ԱՄՀ-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում էլ մի շարք հարցեր պետք է հստակեցվեն:
Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի մտահոգություններին` Հակոբ Հակոբյանը նշեց, որ քառյակի առաջարկն ուժի մեջ է, և կառավարությունը կփորձի օրենքի նախագիծը հնարավորինս շուտ ներկայացնել, որովհետև, ըստ նրա, Հայ դատից ու Արցախի ազատագրումից հետո ամենաշատ քննարկված հարցը կուտակայինի հարցն է: