|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրում է.
«Օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հաղորդման մեջ պետք է բացահայտված լինի այդ մարմնի կամ պաշտոնատար անձի այն լիազորությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը:
Ամբողջ դատաքննության ընթացքում պնդում էինք, որ այդ հողորդման մեջ բացարձակապես նշում չկա, թե հաղորդումը ներկայացրած ոստիկանության աշխատակցին այդ ինչ լիազորության իրականացման ընթացքում է հայտնի դարձել առերևույթ հանցանքի փաստը։
Եվ քանի որ դրա մասին հաղորդման մեջ բացարձակապես որևէ նշում չկա, ուստի հաղորդումը ոչ պատշաճ է եղել, ինչը հանգեցնում է ոչ իրավաչափ քրեական վարույթի նախաձեռնման, որն էլ ամբողջ քրեական վարույթն է դարձնում ապօրինի, ուստի ոչ իրավաչափ նախաձեռնված քրեական վարույթով Միքայել Սրբազանի դատապարտումը ևս ակնհայտ ապօրինի է եղել։
(Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանն իր դատավճռում փորձելով հակադարձել պաշտպաններին, նշել է հետևյալը․«Մասնավորապես, նախ նշված փաստական տվյալները պարունակում են այն ներկայացրած մարմնի լրիվ անվանումը և համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի այն դիտարկմանը, թե իրենց համար պարզ չէ, թե պաշտոնատար անձի որ լիազորության իրականացման ընթացքում է նրան հայտնի դարձել առերևույթ հանցանքի փաստը, ապա Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ոստիկանությունն իրականացրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից իր գործառույթների իրականացման ընթացքում դիտարկված տեսանյութը ստուգելու լիազորությունը»։
Կից տեղադրում եմ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդման պատճենը և ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին խնդրում եմ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման միջոցով այդ հողորդման մեջ գտնել այն տողերը, որտեղ հաղորդում ներկայացրած անձը նշել է, թե իբրև առերևույթ հանցանքի կատարման փաստն իրեն հայտնի է դարձել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից իր գործառույթների իրականացման ընթացքում դիտարկված տեսանյութը ստուգելու լիազորությունը։
Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու ևս մեկ ապացույց»։