|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները, նշեց, որ այդ գործընթացները նախընտրական շրջանին հատուկ են:
Խոսելով ԲՀԿ-ի «ինքնամաքրման» մասին` նա ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում ԲՀԿ-ում, բնորոշ է մեր ազգին: «Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ ԲՀԿ-ն կուսակցություն է դարձել միայն Գագիկ Ծառուկյանի շնորհիվ և նրա շուրջը: Հիմա որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել կուսակցությունից ու քաղաքականությունից, նման պրոցեսներ են սկսվել. մարդիկ են դուրս գալիս և էլի դեռ շատ են դուրս գալու ԲՀԿ-ից, կարծում եմ: Գագիկ Ծառուկյանը հզոր դեմք էր, որի կողքին մարդիկ շատ են հավաքվում, իսկ հիմա որ այդ հզոր դեմքը չկա, մարդիկ դուրս են գալիս»,- ասաց Հակոբյանը:
Պատգամավորի կարծիքով` ընդդիմադիր հռչակվելը ձև է, իսկ ընդդիմադիր լինելը՝ բովանդակություն: «ԲՀԿ գործարար հատվածի մեծ մասին ես ճանաչում եմ, կարող եմ ասել, որ նրանց մեջ ես ընդդիմադիր չեմ տեսնում, չեմ էլ տեսել»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Պատգամավորը շեշտեց, որ ինքը ԲՀԿ-ին ընդդիմադիր ուժ չի ընկալում: «Շատ լավ կլիներ, որ ԲՀԿ-ն համագործակցեր իշխանության հետ»,- ասաց նա: