կարևոր
436 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-09 22:49
Քաղաքական

Իմ տպավորությամբ, Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսներն Արցախից հեռանան․ Ռոբերտ Քոչարյան

— Երբ ստորագրվեց արդեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, օդում հարց կար, թե ինչ է լինելու 5 տարի հետո, երբ լրանա ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն Արցախում։ Մի վարկած էր թևածում Հայաստանում, որ ռուսները երբեք չեն լքի Արցախը, որովհետև դա հենց Դաշնության շահերին է դեմ։ Նույնիսկ հիշում եմ՝ ատաջին նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանը հայտարարություն արեց, թե սխալ է պատկերացումը, թե ռուսները երբևէ կհամաձայնեն Արցախից դերս գալ։ Մեջբերեմ․ «Ինչո՞ւ եք պանիկա գցում, որ ռուսները հինգ տարի հետո հեռանալու են․ բա ինչո՞ւ են եկել։ Էդպես թեթև թողնում, թևերը թափ տալով գնում ե՞ն։ Գրված է պայմանագրում, որ կարող է երկարացվել ժամկետը։ Վերջ»։

Դո՞ւք ինչ մոտեցում ունիեք սրա հետ կապված նոյեմբերի 9-ից հետո, ու արդյո՞ք ձեզ համար նույնքան տարօրինակ էր, որ ռուսները դուրս կգան Արցախից։

— Այստեղ ես ավելի մեծ որոշակիությամբ կարող եմ ասել, որ իմ տպավորությամբ՝ արվել է Հայաստանի կողմից ամեն ինչ, որ ռուսները հեռանան։ Արվել է ամեն ինչ։ Ի դեպ, ես համեմատությունը բերեցի եռակողմ հայտարարության 9-րդ կետի (և Վաշինգտոնի հայտարարության, խմբ)․ այդ հայտարարության տակ կար նաև Ռուսաստանի նախագահի ստորագրությունը։ Ինքը վկա չէր, ինքը ստորագրել է, բացի դրան՝պատասխանատվություն է ստանձնել անվտանգության համար և տեղաբաշխել խաղաղապահ ուժեր։

Բայց ի՞նչ կատարվեց։ Հայաստանը, ըստ էության,միակողմանի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակից լինել։ Ի՞նչ է ասել Հայաստանը Պրահայում՝ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ներառյալ Արցախը։ Ասե՞լ է։

Հիմա դրանից հետո Ռուսաստանը ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություներում․միջնորդական դերակատարությունը Հայաստանի այդ հայտարարությամբ զրոյացվել է։ Հիմա կամ էլ Ռուսաստանը Ադրբեջանին արդեն պետք է ասի՝ ինձ է պետք, որ Արցախը մնա այս կարգավիճակում։ Այսպես ասենք՝ կոնֆլիկտի ամբողջ կոնֆիգուրացիան փոխվել է․ որովհետւ եռակողմ հայտարարությւոեը ստորագրված էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև։ Ղարաբաղի կարգավիճակը մնումէ անորոշ, հետագա քննարկումների առարկա պետք է լիներ։ Եվ տվյալ դեպքում Հայաստանն ասում է ես չկամ այս գործում, գնացեք դուք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցը ոնց ուզում եք՝ քննարկեք։

Սա նաև ռուսական միջամտության, Ռուսաստանի խաղաղապահների ներկայության կարգավիճակը ոչ թե անորոշ է դարձրել, այլ անհասականալի է դարձրել։ Սալրջագույն պրոբլեմ է։

Այն, ինչ կատարվեց հետագայում, պատճառը սա է։ Ղարաբաղի կորուստն ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության բովակնդակությանը, ուղղակի հետևանք է։

Ո՞ւր է Մակրոնը, ո՞ւր է Շառլ Միշելը, ո՞վ է դրանց տեղը հիմա հիշում, որ իրենք, ըստ էության ներկա լինելով, որոշակի գոնե քաղաքական պատասխանատվություն կրում են սրա համար։ Թե՞ չեն կրում։ Հիմա սա՛ է վիճակը։

Հիմա եթե մենք մտածում էինք, թե Ռուսաստանը ցմահ իր վրա պետք է պատասխանատվություն վերցներ Ղարաբաղի համար, այդպես միջազգային հարաբերություններում չի լինում։ Եթե Հայաստանն այդ քայլը չաներ, չեմ կասկածում, որ 5 տարին  կերկարաձգվեր ևս 5 տարով, և կլիներ քաղաքական լուծման ինչ-որ մի առաջարկ։ Միգուցե 19 թվի այդ մերժած առաջարկը որոշ չափով փոխելով (չես կարող պատերազմի հետևանքները հաշվի չառնել ընդհանրապես),  կդնեին սեղանին և կփորձեին գտնել մի լուծում։

— Իսկ ո՞ր պահին Ձեզ համար ակնհայտ դարձավ, որ Արցախն Ամբողջությամբ ենք կորցնում։

— Մեծ մտահոգություն առաջացավ հենց Պրահայի հայտարարությունից հետո․ մեծ մտահոգություն։ Որովհետև հեռանկարները մշուշոտ էին։ Այն ժամանակ ես նաև արտահայտվեցի, որ դու չես կարող Ղարաբաղի հարցը գցել Ռուսաստանի գրպանը։ Այդպես չի աշխատում, չի կարող այս հարցը ծանր հետևանքներ չունենալ։

Իսկ երբ ճանապարհը փակեցին այսպես կոչված էկոլոգները, ինձ համար հասկանալի էր, որ սա արդենպրոբլեմ է, ճանապարհը փակվելու է ամբողջությամբ և Ադրբեջանը, նաև օգտագործելով հանգամանքը, որ Ուկրաինայում սկսել է պատերազմը, և Ռուսաստանն ավելի է կենտրոնացված այդ հարցի վրա, Ադրբեջանն այդ հանգամանքից ևս կօգտվի։ Եվ օգտվեց։ Մենք այդ առիթը չպետք է տայինք։

Նիկոլ Փաշինյանը մտածեց, որ ռուսները զորախումբ են տեղակայել խաղաղպահ, հիմա թող իրենք գնան ոնց ուզում են՝ հարցը լուծեն։ Այսպես ասած՝ «сброс нагрузки», էդ բեռից մի հատ ազատվեմ։ Եվ հիմա խոստովանում է, չէ՞, ասում է հիմա այդ ամեն ինչի մասին, որ՝ մենք Ղարաբաղը տալով ձեռք ենք բերել Հայաստանի անկախությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։